Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել

Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել

Բավական է փոքր-ինչ կրծքի ցավեր ունենալ, և կանանց մեծամասնությունը խուճապի է մատնվում՝ իսկ գուցե քաղցկե՞ղ է: Կրծքի քաղցկեղի մասին խոսակցություններն անգամ վախեցնում են կանանց: Սակայն իրականում վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն կանանցից, ում մոտ կրծքի քաղծկեղ է հայտնաբերվել, միայն 5 տոկոսն է կրծքի ցավեր ունեցել:

 

Այսպիսով ի՞նչ անել, եթե կրծքի ցավերը սկսում են անհանգստացնել: Նախ պետք է թողնել ծխելը: Հատկապես երիտասարդ տարիքում ծխելը կարող է կրծքի ցավերի պատճառ դառնալ:

 

Պատճառները

Կրծքի ցավերի պատճառ կարող են հանդիսանալ կիստաները, ինֆեկցիոն հիվանդությունները, դաշտանը: Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել կրծքի ցավերի առաջացմանը, պետք է հնարավորինս հաճախ լսել հանգիստ երաժշտություն, լիցքաթափվել, մեդիտացիայով զբաղվել:

 

Ինչն է օգնում մեղմել ցավը

 

Կրծքի ցավեր ոնենալիս պետք է նվազեցնել կոֆեինի, շոկոլադի և կոկա-կոլայի օգտագործումը: Այդ ցուցակում են նաև ճարպերը, չիպսերը, չիզբուրգերները և խոզի միսը, որոնք խորհուրդ չի տրվում շատ ուտել, հատկապես' դաշտանից առաջ: Այդուհանդերձ, բոլորովին բացառել ճարպերի ընդունումը պետք չէ, դրանք օգնում են յուրացնել E վիտամին, ինչը շատ կարևոր է, քանի որ հենց այն է օգնում թեթևացնել կրծքի ցավերը: E վիտամինը պետք է օրեկան 400 մգ, վիտամին B6-ը` (նույն պատճառով) 100 մգ: Պետք է հնարավորինս քիչ աղ օգտագործել:

 

Ցավը մեղմելու այլ միջոցներ

 

Կրծքի ցավերին օգնում է պրիմուլայի յուղը: Սակայն այն չի կարելի օգտագործել, եթե դուք պատրաստվում եք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հղիանալ, իսկ հղիներին առավել ևս չի թույլատրվում, այն կարող է հանգեցնել վիժման:

 

Ցավը օգնում է մեղմել նաև դեղատներում վաճառվող իբուպրոֆենի հակաբորբոքային դեղորայքը: Բայց պետք չէ չարաշահել, դրանց մի մասը պարունակում է կոֆեին:

 

Կրծքի ցավերը մեղմելուն օգնում են հակաբեղմնավորման հորմոնալ հաբերը, բայց դրանք նույնպես չի կարելի չափից շատ ընդունել, ոմանք այդ հաբերը երկարատև օգտագործելուց հետո չեն կարողանում 2-3 տարի հղիանալ:

 

Կրծքի մերսում` ձեռքի ափերը լայն բացված դնել կրծքերին, կատարել շրջանաձև շարժումներ` սեղմելով և թուլացնելով մատները:

 

Երբ կուրծքը ցավում է, բժիշկները խորհուրդ են տալիս քնել կրծկալով: Հատկապես խորհուրդ են տրվում վազքի համար նախատեսված ամուր կրծկալները:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. ilive.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Narine

08.02.2016

hargeli bjishk . im mot kan krcqi caver, ka naev gund, vochte krcqagedzi vra , ayl krcoskri verevi ev nerqevi hatvacnerum, bazmativ hetazotutyuner em ancel. bayc voch mamografyan e cuyc tvel vochel nuinis yamr@.. bayc parz erevum e bjishk@ shoshapelov zgume. xorurd tvecin virahatutyn. bayc es vaxeca, himael caver@ hangist chen talis , chgitem vonc anem inch xorurd ktaq duq

Tina

07.02.2016

Barev bzisk es uzum em imanal es unem krcqi fibrus difuz ev mastopatya. Asaceq krkin hxiutyun koqni ancnel ayd hivandutyunner te kbardana .kam inch anem vor anni.es oktagortel em masdodunon ev prozestozeli gel 3 angam u ogut chi tvel u krcqers noric cavum en.naxapes snorhakalutyun

Margarita

05.02.2016

Barev dzez, erexayis kerakrman jamanak parkel em krcqis vra ev vnasel ei katnaqexdzers, vori ardyunqum kar tvyal hatvacum aytucvacutyun ev jermutyan barcracum. Arden 4tari e ancel ev unem krcqerums taracvox caver. Aseq xndrum em vrqamov e da vtamgavor, naxapes shnorhakalutyun...

Metaksya

03.02.2016

Barev Cez, tankagin bshishk...Anchap shnorhakal em` arcaganqelu hamar...Duq mardasirakan shat mec gorc eq katarum` xorhurdnerov ognelov shat kananc...Shnorhakalutyun bolor kananc anunic...

Մեդ-Պրակտիկ

02.02.2016

Հարգելի Metaksya, բարև Ձեզ: Ինչպես նշել էի նախորդ պատասխանում  ցավի պատճառ կարող է լինել նաև մեխանիկական տրավման: Շատ լավ է, որ դիմել եք բժշկի և հետազոտվել եք: Ըետ Ձեր նկարագրածի,  Ձեզ մոտ խնդիր  չկա, հետևաբար որևէ բուժման կարիք չկա: Ծորանների քիչ լայնացումը վտանգավոր չէ: Հարկավոր է ուղղակի ավելի հարմարավետ կրծկալ հագնել, առանց մետաղական մասերի, բնական կտորից պատրաստված, շատ կարևոր է ճիշտ չափ ընտրելը: Անպայման հանեք կրծկալը քնելուց առաջ:

Մետաքսյա

28.01.2016

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Անչափ շնորհակալ եմ՝ արձագանքելու համար: Ես արդեն անցել եմ համապատասխան հետազոտություն, որի արդյունքում ինձ ասացին, որ առկա է ծորանի չնչին լայնացման խնդիր: Նաև ասացին, որ սխալ կրցկալներ եմ կրում: Բայց ինձ ոչ մի բուժում չնշանակեցին: Ասացին, որ բուժման խնդիր չկա: Բայց, ասացեք խնդրեմ, արդյոք դա բարդություններ առաջ չի բերի???Եվ կա արդյոք ինչ-որ մի քսուկ կամ դեղ, որն, այնուամենայնիվ ճիշտ կլինի , նման դիագնոզի պարագայում, օգտագորցել????: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք խորհուրդներով օգնել ինձ:

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Լենա, բարև Ձեզ: Ֆիբրոադենոման կրծքագեղձի բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է հորմոնալ խանգարումների ժամանակ: Հղիության ընթացքում կարող է նկատվել ֆիբրոադենոմային մեծացում, եթե մեծացոււմը զգալի է հնարավոր է վիրահատության կարիք լինի հենց հղիության ժամանակ:  Ձեզ մոտ ֆիբրոադենոմայի չափերը մեծ չեն, կարծում եմ հղիության ընթացքում ավելի մեծացում չի նկատվի: Ինչ վերաբերում է բուժմանը, գերակշռող դեպքերում վիրահատական է: Ծննդաբերությունից հետո, կախված ֆիբրոադենոմայի տեղակայումից կարող է խանգարել կրծքվ կերակրմանը: Որպես կանոն կերակրման ընթացքում ֆիբրոադենոմայի մեծացում չի նկատվում: Խորհուրդ կտայի լինել մամոլոգի հսկողության տակ: Բուժում ամեն դեպքում հարկավոր է, անկախ չափից: Ինչ վերաբերում է ՈՒՁՀ պատասխանին, օջախային փոփոխություն, նշանակում է հենց օջախային գոյացություն, որը Ձեր դեպքում ֆիբրոադենոման է:

Լենա

22.01.2016

Բարև ձեզ հարգելի բժիշկ, ես ձեր ասածից հետո շատ անհանգստացա և գնացի բժիշկի, սկսբում վիրաբույժը հետազոտեց և ասեց որ կրծքագեղձի կոշտացումա, և որ բալիկս ծնվի կերակրեմ անցնելույա, այսինքն կփափկի, ուղարկեց սոնոգրաֆիա,որը ցույցա տալիս որ կրծքում օջախի փոփոխություն կա, արդյոք անհանգստանալու կարիք կա?

Anna

21.01.2016

hargeli bjishk xndrum em patasxaneq.

Metaksya

20.01.2016

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Անչափ շնորհակալ եմ՝ արձագանքելու համար: Ես արդեն անցել եմ համապատասխան հետազոտություն, որի արդյունքում ինձ ասացին, որ առկա է ծորանի չնչին լայնացման խնդիր: Նաև ասացին, որ սխալ կրցկալներ եմ կրում: Բայց ինձ ոչ մի բուժում չնշանակեցին: Ասացին, որ բուժման խնդիր չկա: Բայց, ասացեք խնդրեմ, արդյոք դա բարդություններ առաջ չի բերի???Եվ կա արդյոք ինչ-որ մի քսուկ կամ դեղ, որն, այնուամենայնիվ ջիշտ կլինի , նման դիագնոզի պարագայում, օգտագորցեմ????: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք խորհուրդներով օգնել ինձ:

Մեդ-Պրակտիկ

19.01.2016

Հարգելի Metaksya, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր նախորդ հաղորդագրությունները մեզ չեն հասել: Եթե կա ցավ կրծքագեղձերում հարկավոր է անպայման պարզել պատճառը: Կրծքագեղձերում ցավ կարող է լինել հետևյալ պատճառներից. հորմոնալ խանգարումներ, մաստոպաթիա,  եթե ցավերն ունեն ցիկլիկ բնույթ, ֆիբրոադենոմա, կիստա, մեխանիկական տրավմա, ի վերջո ուռուցք: Հնարավոր է փոքր գոյացության դեպքում չկարողանաք շոշափեք: Հարկավոր է նախ դիմել բժիշկ մամոլոգի, որից հետո եթե կարիք լինի կրծքագեղձի ՈՒՁՀ: Անուշադրության մատնելով կամ վախի պատճառով միայն կվնասեք Ձեր առողջությանը:

Anna

19.01.2016

Barev dzez. Es 28 tarekan em. arden mi qani amis e krcqeris harptkayin hatvacum nkatum em spitak manr goyacutyunner. kaseq xndrum em da inch klini?.

Haykuhi

19.01.2016

Barev dzez. es unem harcer,xndrum em ogneq imanam te inch e katarvum inc het.es 52 tarekan em,parberabar cavum e aj krcqis nerqevi hatvac@,mi qani angam cuyc em tvel bshshki asel en vochinch chka,hima cav@ ushexanum e,hatkapes gisherner@,chm karoxanum aj koxqi qnel,ev karmrel e,inch karox e da linel....shnorhakalutyun

Լենա

18.01.2016

Բարև ձեզ բժիշկ, ես մի հարց ունեմ որն ինձ շատա տանջում, ես 23 տարեկանեմ և ամուսնացած եմ, արդեն 7 ամսեկան հղի եմ, առաջին հղիությունս է: Մինչև հղիանալը մեկ ամիս առաջ այցելել եմ ընդհանուր հետազոտության, սոնոգրաֆիա են արել նաև կրծքերս, ոչ մի պաթալոգիա չի հայտնաբերվել:Հղիության 6րդ ամսում աջ կրծքիս մեջ կոշտացում նկատեցի, գնացի հետազոտության 13-14մմ ֆիբրոադենոմայա ասեցին, ասեցին կերակրելուց կարողա ինքնուրուն ներծծվի:Բայց ես շատեմ վախենում ու դեպրեսիայի մեջեմ ընկնում, խնդրում եմ ասեք դա վտանգավորա? և արդյոք կանցնի, ցավեր չունեմ, մինչև դա հայտնաբերելը ես հագնում էի փոքր կրծկալ առանց իմանալու որ այդ շրջանում կուրծքն արագ մեծանումա, և միշտ քնելեմ այդ հատվածի վրա, խնդրում եմ անպայման պատասխանեք, նախապես շնորհակալություն:

Metaksya

15.01.2016

I dep` cav@ konkret mi hatvacum em zgum, taracvox cav chi...Vonc vor konkret cavi mi ojax lini, vorin henc cerq em talis, kam kip krckal em krum, sexmumneri ardyunqum miayn ayd hatvac@ artahaytvac cavum e....Inch anem?????Xndrum em inch-vor kerp ogneq inc....Kanxav shnorhakalutyun....

Metaksya

15.01.2016

Hargeli bshishk, yes ays el yerrord haxordagrutyunn e, vor grum em, bayc chgitem hasnum e Cez??????? Yes 29 tarekan em, amusnacac chem....Mot mek amis e aj krcqis stinqi nergevi hatvacum caver en sksvel...Skzbum dra patjar@ kapum ei cikli het...Bayc arden 5 or e cikl@ avartvel e, bayc cav@ der liovin chi ancel...Shoshapelis goyacutyun karces te chem zgum, bayc sexmumneri shamanak der cavum e....ankexc asac, hetazotman mtqic angam sarsapum em...Shat em xndrum, yete hnaravor e, karox eq inch-vor kerp bacatrel, te inchov karox en paymanavorvac linel ayd caver@, vorqan e dranc vtangavorutyan chap@, motavorapes inch e inc spasvum....xndrum em arcaganqeq haxordagrutyans....

Inga

13.01.2016

Shat shnorhakalutiun bjishk jan xorhrdi hamar shoshapum em krckers ev pochmi cav ev goyatiutiun chem zgum.

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

Հարգելի Inga, բարև Ձեզ: Դուք նշում եք, որ ցավեր կան նաև թիկունքի հատվածում, ամենայն հավանականությամբ ցավերը կրծքերի հետ կապված չեն, բացի այդ եղել է նյարդային լարվածություն, այսինքն ծակոցների պատճառ կարող է լինել  նյարդային լարվածությունը: Եթե ծակոցները հաճախակի են, կան սրտխփոցներ, հևոց, հարկավոր է դիմել սրտաբանի: Ամեն դեպքում կարող եք ինքնուրույն շոշափել կրծքագեղձը: Եթե կշոշափեք որևէ օջախային գոյացություն, շոշափումը կլինի ցավոտ, հարկավոր է դիմել մամոլոգի:

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

Հարգելի Liana, բարև Ձեզ: Կարևոր է ցավերի բնույթը, ճառագայթում են, թե ոչ, կապված են դաշտանային ցիկլի հետ, թե ոչ: Ցավերը կարող են ընդհանրապես կապված չլինել կրծքերի հետ: Դուք կարող եք ինքնուրույն շոշափել կրծքերը, եթե կշոշափեք որևէ գոյացություն, անկախ չափից հարկավոր է դիմել մամոլոգի:

Մեդ-Պրակտիկ

12.01.2016

Հարգելի Mariam, բարև Ձեզ: Դաշտանին նախորդող օրերին օրգանիզմում պրոլակտինի արտադրությունն ավելանում է, որի պատճառով կրծքերում առաջանում է լցվածության զգացում, կրծքերը կարող են մեծանալ և սեղմելիս քիչ ցավոտ լինել: Եթե գոյացություն չեք շոշափում, և ցավը միայն դաշտանին նախորդող օրերին է, անհանգստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

11.01.2016

Հարգելի Syuzanna, բարև Ձեզ: Կաթնարտադրությունը դադարեցնելու համար կան դեղեր: Դրանք նշանակում է միայն բժիշկը: Կարող եք դիմել Ձեր տեղամասային գինեկոլոգին: 

liana

09.01.2016

barev dzes knereq es dzes mi harc unem naxapes snhorakalutyun harc patasxanelu hamar,,es 26 tarekan em unem aj krckis hatvacum chakucner u chaver anhangstanum em inc@ klini patchar@

Inga

09.01.2016

Barev dzez nax shnorhavor nor tari hargeli bjishki Jan 2 amis araj mi pokr larvacutiun unecar ev dranic heto dzax koxmis kickum tetev cakocner ev diskonfort em zgum ev mi kich ayrocner tevatakums u tikunkums hishecnem unem naev dzaxakoxmya nstatexi nervi borbokum xndrum em mi xorhurd tvek naxapes shnorhakalutiun.

Mariam

08.01.2016

Barev dzez unem dzax krcki cav dashtanic araj ev heto anndhat ev shoshapelis voncvorte chorutyunem zgum amboxj kurcks konkret hatvac chka ev sexmelos kcava , xndrum em asek inchice shat anhangist em

Մեդ-Պրակտիկ

07.01.2016

Հարգելի Nana, բարև Ձեզ: Խորհուրդ կտայի ևս մեկ անգամ անցնել կրծքագեղձի ՈՒՁՀ, նաև տվյալ հատված ավշային հանգույցները, վերջնականապես համոզվելու համար, որ կրծքգեղձում վտանգավոր ոչինչ չկա: Եթե ամեն ինչ նորմալ լինի, ցանկալի է նաև նյարդաբանի խորհրդատվություն, միգուցե ցավի պատճառը տվյալ հատված միջկողային նյարդերի բորբոքումն է:

SYUZANNA

06.01.2016

Barev dzez, shnorhakalutyun harcis patasxanelu hamar.evs mek harc. Es cem kerakrum ev Uzumem imanam inc anem vor @nhanrapes Kat@ ktrvi. Vorovhetev incqan Ktumem enqan galisa u qaranum

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի Syuzanna, բարև Ձեզ: Նման դեպքում հարկավոր է նախ հեռացնել կուտակված կաթը, ինչքան հնարավոր է: Դրա համար խորհուրդ է տրվում կատարել կրծքագեղձերի մերսում, շրջանաձև շարժումներով: Դրանից հետո հարկավոր է կթել ինչքան հնարավոր է, ցանկալի է նաև հատուկ սարքով: Բացի այդ կարող եք նաև դնել կոմպրեսներ կրծքին քամփուրի յուղով: Թրջեք  թանզիֆը յուղով և դրեք կրքին, այնեպս որ ամբողջությամբ ծածկվի, վրայից  պոլիէթիլենային տոպրակ: Ցանկալի է, որ մնա մի քանի ժամ: Իհարկե պարզ է, որ այս ընթացքում կրծքով կերակրել չի կարելի:

Nana

04.01.2016

Barev dzez shnorhavor amanor) knereq indz mi harce huzum mot 2 amis araj krcqi caver unei ev katarel em krcqagexdzi sonografia bochinch chgtan asecin vor amen inch normal e baic ays erku amisneri @ntacqum cavern taracvel en minchev tevatak sharjumneric ev xor@ shncheluc aveli en caver@ ujgnanum....nshem vor dzax kurcqs e cavum ev tevataks...exel em nayev bjishk kardeologi mot mek amis araj srtis het amen inch normal e

Syuzanna

03.01.2016

Բարև ձեզ,բոլորի նոր տարին շնորհավոր. Մի հարց ունեմ կարաք օգնեք. Երեխես 1,1տարեկան է,մի շաբաթ է որ կրծքից կտրելեմ. Կրծքիս մեկը նորմալ է իսկ մուսի մեջ տեղ տեղ քարացած է ու մեկ մեկ ծակծկում է ինչ անեմ որ անցնի.(լսել եմ որ կրծքի կտրելու համար շալֆեյ թեյ են խմում, չգիտեմ որ ես խմեմ կանցնի եդ քարացած մասը) նախորոք շնորակալություն

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Greta, բարև Ձեզ: Դուք կարող եք ինքնուրույն շոշափել կրծքագեղձերը: Ձեր տարիքում ավելի հավանական է ֆիբրոադենոմայի, կիստայի, մաստոպաթիայի առաջացումը: Խորհուրդ կտայի մամոլոգի կոնսուլտացիա անցնել և կրծքագեղձի ՈՒՁՀ:

Կարդացեք նաև

Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Անպտղություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

Ներզատաբանություն
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am

Արգանդի փողում հեղուկը կուտակվում է արյան շրջաառության և ավշի հոսքի խանգարման արդյունքում բորբոքային գործընթացի՝ սալպինգիտի ֆոնին: Ախտաբանությունն առաջացնում է փողի լորձաթաղանթի ծալքերի կպումներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am

Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել ներարգանդային լորձաթաղանթի ախտաբանությունը: Արգանդի լորձաթաղանթի հիմնական գործառույթը բեղմնավորված ձվաբջջի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am

Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քոր հեշտոցում. morevmankan.am
Քոր հեշտոցում. morevmankan.am

Հեշտոցում քոր կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ՝ որևէ հիվանդության կամ ոչ բավարար հիգիենայի  պահպանման պատճառով: Կլինիկորեն այն արտահայտվում է հեշտոցում և շեքի շրջանում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am

Արգանդի փողերի հիվանդությունների ախտորոշումը հիմնականում իրականացվում է անպտղության պատճառները պարզելու ժամանակ: Փողերի անանցանելիությունը խանգարում է բեղմնավորման կայացմանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am

Կոլպոսկոպիան հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների հետազոտության համար: Հետազոտությունն իրականացվում է կոլպոսկոպով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am

Ապոպլեքսիան ձվարանում հանկարծակի արյունազեղումն է, որն ուղեկցվում է նրա հյուսվածքի ամբողջականության խախտումով և արյունահոսությամբ դեպի որովայնի խոռոչ: Այն անվանում են նաև հեմատոմա, ինֆարկտ, ձվարանի պատռում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Որո՞նք են արգանդի պարանոցի հիվանդությունների տեսակները։


Արգանդի պարանոցի հիվանդությունները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ֆոնային...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ո՞ր դեպքում է դրվում Անոմալ արգանդային արյունահոսություն ախտորոշումը։


Անոմալ արգանդային արյունահոսություն (ԱԱԱ) ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ մոտ առկա են երկարատև...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ